
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ֆեհսբուքյան գրառումը․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է
– Ապաշրջափակում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա՝ այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:
– Ապաշրջափակում՝ փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար՝ փոխադարձ առավելություններով:
Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»: