ԱՄԷ-ում հիմնված Alaan ֆինթեք ընկերությունը ներգրավել է 48 միլիոն դոլար Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամենախոշոր Series A ֆինանսավորման շրջափուլերից մեկում։
Ներդրումային փուլը գլխավորել է Peak XV Partners-ը, իսկ մասնակից ներդրողների թվում են եղել Y Combinator-ը, 468 Capital-ը, ինչպես նաև տարածաշրջանում հայտնի Careem և Tabby յունիքորն ընկերությունների հիմնադիրները։ Ընկերությունը հիմնադրվել է McKinsey-ի նախկին աշխատակիցներ Պարթի Դուրայսամիի և Կարուն Կուրիենի կողմից՝ նպատակ ունենալով պարզեցնել ծախսերի կառավարումը ֆինանսական թիմերի համար։ Alaan-ն արդեն ծառայություններ է մատուցում ավելի քան 1500 ընկերությունների, այդ թվում՝ G42-ին, Lulu Group-ին և Tabby-ին։
2022թ.-ին՝ իր գործարկումից ի վեր Alaan-ը կատարել է 2.5 միլիոնից ավել փոխանցումներ և օգնել է ֆինանսական թիմերին խնայել ավելի քան 1.5 միլիոն ժամ ձեռքով աշխատանքի վրա ԱԲ ավտոմատացման միջոցով։ Չնայած ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում կանոնակարգային խոչընդոտներին, ընկերությունն այժմ շահույթով է աշխատում՝ 5 միլիոն դոլար ծախսի հաշվին ստանալով 10 միլիոն դոլար եկամուտ։
Նոր ներդրումը կխթանի Alaan-ի աճը Սաուդյան Արաբիայում և կնպաստի թիմի ընդլայնմանը վաճառքի, կանոնակարգային համապատասխանության և ԱԲ ուղղություններով։
Գլխավոր տնօրեն Դուրայսամին ընդգծել է, որ ներդրողներին գրավել են ոչ թե համեմատությունները ամերիկյան ընկերությունների հետ (ինչպիսին է, օրինակ՝ Ramp-ը), այլ հենց Alaan-ի կայուն հիմքերը՝ կապիտալի արդյունավետությունը և եկամտի աճը, որոնք առաջնահերթ են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շուկաներում։