NBC News-ը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը գոռացել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա՝ Գազայում սովի բացակայության մասին նրա արած պնդումների համար:
NBC News-ի տվյալներով՝ Թրամփը Իսրայելի վարչապետին ասել է, որ ինքը ապացույցներ ունի թերսնուցումից երեխաների մահվան մասին և թույլ չի տա, որ դա որպես «կեղծ» լուր ներկայացվի։ Զրույցը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Շոտլանդիայում։
Իսրայելի վարչապետի գրասենյակը, սակայն, հերքել է հեռուստաալիքի հրապարակումը՝ անվանելով՝ 100% կեղծ լուր։