Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը օգոստոսի 11-13-ը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը  ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը օգոստոսի 11-13-ը ժամանակավորապես կդադարեցվի


ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված, հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։


«Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին, ժամը` 05։00-10։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի»,-նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Leave a Comment