Աշխարհում պարենի գներն աճում են — Հայաստանի Հանրային Ռադիո

2025 թվականի հուլիսին հունիսի համեմատ պարենային ապրանքների գներն աշխարհում աճել 1.6 տոկոսով, ցույց են տալիս ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ ՊԳԿ-ի պարենային ապրանքների գնային ինդեքսը։

Աճը հիմնականում պայմանավորված է մսամթերքի և բուսական յուղերի միջազգային գների բարձրացմամբ։ Չնայած այս աճին՝ ինդեքսը շարունակում է մնալ 2022 թվականի մարտին գրանցված առավելագույն մակարդակից 18.8 տոկոսով ցածր, սակայն 2024 թվականի հուլիսի համեմատ բարձր է 7.6 տոկոսով։

2025 թվականի հուլիսին մսամթերքի և բուսական յուղերի գների աճն ավելի բարձր է եղել, քան՝  հացահատիկային մշակաբույսերի, կաթնամթերքի և շաքարի գների նվազումը։

Leave a Comment