
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, նույնիսկ եթե նա դեռ մտադիր չէ բանակցություններ վարել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ երկու կողմն էլ ցանկանում է հանդիպել իր հետ, և ինքն ամեն ինչ կանի՝ մահերը կանխելու համար։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար իր սահմանած վերջնաժամկետի վերաբերյալ որոշումը կախված է նրանից, թե ինչ գործողություններ կձեռնարկի Ռուսաստանի նախագահը։
«Դա կախված է նրանից։ Կտեսնենք, թե ինչ կասի»,- ասել է Թրամփը։