Փաշինյանն ու Ալիևն այսօր պաշտոնապես խաղաղություն կկնքեն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»:

«Ալիեւը եւ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը:

ԱՄՆ–ն նաեւ երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը:

Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի մեծ ժողովուրդների։

Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի համար»,– գրել է ԱՄՆ նախագահը:

Leave a Comment