Կամչատկայի թերակղզու ափերի մոտ տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 5.0 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 223 կմ հեռավորության վրա՝ 52.7 կմ խորության վրա։ Երկրորդը՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 328 կմ հեռավորության վրա՝ 67.7 կմ խորության վրա։
Զոհերի, վիրավորների, ավերածությունների մասին տեղեկություններ չկան: