Կամբոջայի վարչապետ Սամդեխ Մոհա Բորվոր Թիպադեյ Խուն Մանեթը պաշտոնական նամակ է ներկայացրել Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։
Նա ընդգծել է, որ այդ առաջադրումը արտացոլում է ոչ միայն իր, այլև կամբոջացի ժողովրդի անկեղծ երախտագիտությունը Կամբոջայի և Թաիլանդի սահմանին խաղաղության և կայունության վերականգնման գործում Թրամփի վճռորոշ դերի համար։
«Այդ ժամանակին միջամտությունը, որը կանխեց հնարավոր կործանարար հակամարտությունը, կարևոր դեր խաղաց մեծ մարդկային կորուստների կանխարգելման գործում և հարթեց երկու երկրների միջև խաղաղության վերականգնման ճանապարհը»,- հայտարարել է նա։