Շենգավիթ վարչական շրջանի կալանավորված նախկին ղեկավարի խափանման միջոցը փոխվել է

Դատարանը մասնակիորեն բավարարել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Այս մասին հայտնել է Մկրտչյանի պաշտպանը՝ նշելով, որ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Հիշեցնենք՝ հունիսի 10-ին Ռազմիկ Մկրտչյանը հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Հունիսի 14-ին Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել էր:

Leave a Comment