Համացանցում տարածվել են Կերչի նեղուցում լցանավերի խորտակման կադրերը (տեսանյութ)


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կերչի նեղուցում վթարի ենթարկված «Волгонефть 212» լցանավից 13 նավաստի է տարհանվել, նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր տելեգրամյան ալիքում, փոխանցում է Gazeta.ru–ն։

«13 նավաստի է տարհանվել։ Ցավոք, նրանցից մեկը մահացել է»,- ասվում է հրապարակման մեջ։

Դեկտեմբերի 15-ի առավոտյան «Волгонефть-212» և «Волгонефть-239» լցանավերը վթարի են ենթարկվել Կերչի նեղուցում։ Ինչպես հայտնում է Ռոսմորրեչֆլոտը, միջադեպի պատճառ է դարձել փոթորիկը։ Նավերի վրա եղել են 15 և 14 հոգանոց անձնակազմեր։ Վթարի հետեւանքով նավթի արտահոսք է տեղի ունեցել։

Leave a Comment