Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20։00, «Հին Անի»-ում «Վերադարձ լինելու է» խորագրով համերգ` «Արցախի ձայների»-ի մասնակցությամբ։

«Արցախի ձայներ» երաժշտական կոլեկտիվը հայտնի է իր «Ղարաբաղցին», «Դե ասե» և մի շարք այլ երգերով:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթն առաջին անգամ Հայաստան բերեց «Արցախի ձայներ» կոլեկտիվից Վլադիմիր Արզումանյանը, որը 2010 թվականին դարձել էր «Մանկական Եվրատեսիլի» հաղթող «Մամա» երգով:

2017 թվականին «Արցախի ձայներ»-ից Էռնա Միրը (Էռնա Միրզոյան), «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթում զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում՝ Հայաստանը ներկայացնելու պատիվը կրկին վստահվում է «Արցախի ձայներ» պրոեկտին, այս անգամ` Միշային (Միքայել Գրիգորյան), որը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
