Կառավարությունը 50 մլն դոլարով կվաճառի «Վիվա Արմենիայի» իր բաժնեմասը

Կառավարությունը 50 մլն դոլարով կվաճառի «Վիվա Արմենիայի» իր բաժնեմասը

7 օգոստոսի 2025 – 13:44 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա» ընկերություն ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։

Համապատասխան որոշումը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր, հայտնում է Արմենպրեսը։

Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել վարչապետի աշխատակազմին ՀՀ կառավարության անունից «Վիվա Արմենիայի» բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոն պայմանագիր։

ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։

2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիան» իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։

Leave a Comment