Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան․ ԱԳ նախարար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկու շաբաթից կայցելի Հայաստան, հայտնել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ «Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է երկու շաբաթից այցելել Հայաստան, նաև Չինաստան», – լրագրողներին հայտնել է Արաղչին։ Ըստ նրա՝ նախագահի այցը Չինաստան տեղի կունենա իրանական Շահրիվար ամսում՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Իրանի նախագահի Հայաստան նախատեսվող այցի մասին դեռևս հունիսին հայտնել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը ժամկետներ չէր նշել։

Leave a Comment