Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ․ ԶԼՄ – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում՝ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ, հայտել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Կայքի աղբյուրի խոսքով՝ Թրամփն իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Սպիտակ տան ղեկավարից, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ և պետքարտուղար Ջ.Դ. Վենսից և Մարկո Ռուբիոյից բացի, զրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի առաջնորդները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Զելենսկին։ Ենթադրվում է, որ եվրոպական ներկայացուցիչները հանդիպումներին չեն մասնակցի։

Leave a Comment