Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Հնդկաստանի և Չինաստանի առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին ԲՐԻԿՍ-ի համատեղ պատասխանը քննարկելու համար։
Ըստ տեղեկությունների՝ նա ծրագրել է հինգշաբթի հանդիպել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ապա՝ Սի Ցզինպինի հետ։ Խմբում ընդգրկված են նաև Ռուսաստանը և այլ երկրներ։
Լուլան ընդգծել է, որ Բրազիլիան այժմ նախագահում է ԲՐԻԿՍ-ում և հայտարարել է, որ ցանկանում է դաշնակիցների հետ քննարկել, թե ինչու է Թրամփը հարձակվում բազմակողմանիության վրա և ինչ նպատակներ է նա հետապնդում։
Անցյալ ամիս, երբ խումբը հավաքվել էր Ռիո դե Ժանեյրոյում գագաթնաժողովի համար, Թրամփը ԲՐԻԿՍ-Ն անվանել էր «հակաամերիկյան» և դաշինքի երկրներին սպառնացել լրացուցիչ 10-տոկոսանոց մաքսատուրքերով։