«Ստորագրվելիք փաստաթուղթը կլինի հուշագիր, որն ավելի շատ պետք կգա Թրամփին». Ռոբերտ Մարգարյան

«Ստորագրվելիք փաստաթուղթը կլինի հուշագիր, որն ավելի շատ պետք կգա Թրամփին». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփի քավորությամբ նիկոլ-ալիև հանդիպման մասին շատ կարճ ու համառոտ, առայժմ:
-նիկոլ փաշինյանը պաշտոնավարման 7-րդ տարում ի վերջո կհասնի իր երազանքին ու կհյուրընկալվի Սպիտակ տանը: Մոմե արձանի փոխարեն այս անգամ կարող է սելֆի անել հենց ուղիղ ԱՄՆ նախագահի հետ: Բայց ամեն դեպքում չի հավասարվի Հայաստանի նախկին ղեկավարների հետ: Նախկինները հյուրընկալվել են պաշտոնական այցերով, նիկոլը՝ սոսկ աշխատանքայինով:
-Չի ստորագրվելու խաղաղության համաձայնագիր հատկապես ԱՄՆ-ի քավորությամբ: Նման համաձայնագիր պահանջում է երրորդ կողմի ակտիվ մասնակցությամբ հանդիպումներ: Վերջին ամիսներին առնվազն հայ-ամերիկյան հարաբերություններում նման կարգի ակտիվություն, հանդիպումներ ու փոխայցելություններ չեն արձանագրվել: Եղածը խնդրի կարգավորման համար ամերիկյան կողմի հապճեպ առաջարկություն է, որի նպատակը ավելի շուտ նախագահ Թրամփի համար դրական կրեդիտ հավաքելն է, քան հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորումը: Հատկապես որ առաջարկության հարցում 100 տոկոսով անտեսված են տարածաշրջանային կարևոր դերակատարներ՝ Իրանի ու Ռուսաստանի տեսակետներն ու նկատառումները:
-նիկոլ փաշինյանը կանի բանավոր հայտարարություններ, որոնք Պրահայի օրինակով լուրջ պարտավորություններ կստեղծեն հայկական կողմի համար ու կրկին ինչպես Պրահայի օրինակում ադրբեջանական կողմի հետագա քայլերի համար կստեղծեն պատրվակներ:
-Քանի որ այս պահի դրությամբ բավարարված չեն ադրբեջանական կողմի նախապայմանները ալիևն իր ստորագրությունը չի դնի խաղաղության որևէ փաստաթղթի տակ:
-Ստորագրվելիք փաստաթուղթը կլինի հուշագիր, որն ավելի շատ պետք կգա Թրամփին քան կօգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

Աղբյուրը`   Ռոբերտ Մարգարյան

Leave a Comment