
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի սիրիացումը սկսված է։
Այս քարտեզն ազդեցության գոտիների բզկտված Սիրիայի նախկին քարտեզն է, որը փոխվեց 2024 թ֊ի դեկտեմբերին, երբ իսրայելա֊թուրք֊ամերիկյան տանդեմի ուժերը պարտության մատնեցին ռուս֊իրանական տանդեմի կողմից պաշտպանվող Բաշար Ասադին և գրավեցին նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները…
Ասադի իշանազրկումից հետո Պուտինը դեռ շարունակում է Լաթաքիայում և Տարտուսում պահել իր բազաները, որոնց գործունեությունն ուղղակի սահմանափակված է բոլոր առումներով և նրանք ոչինչ չեն կարող ինքնուրույն անել… Ռուսների թուլությունը բացահայտ երևաց այն ժամանակ, երբ թրքամետ ահաբեկիչներն Ասադի իշխանազրկումից ամիսներ անց Ալ֊Շարաայի գլխավորությամբ մի քանի տասնյակ հազար ալավիների սպանեցին Լաթաքիայում և Տարտուսում, որի ժամանակ ռուսները “չեզոքություն” պահպանեցին…
Նույն բանը լինելու է Հայաստաբում, երբ Նիկոլի ձեռամբ Հայաստան մտան ամերիկացի զինյալները՝ “Զանգեզուրի միջանցքի” պահպանության համար ու այդ ժամանակ ժողջանն իր մաշկի վրա է զգալու Հայաստանի “սիրիացման” բոլոր կողմերը, որի վերջնարդյունքը լինելու է նույն թուրքադրբեջանա֊իսրայելա֊ ամերիկյան տանդեմի կողմից ռուսների՝ 102֊րդ ռազմաբազայի դուրս շպրտելը և իրանական ազդոցությունը Հայաստաբում ոչնչացնելը… Հիշեք՝ եթե ռուսները չսթափվեն, ապա գլխիկոր կհեռանան ինչպես արեցին Կոսովոյում և մեկուսացված են Սիրիայում…
Նիկոլը Հայաստանը տանում է ամենավատ ուղղով՝ դարձնելով այն պլացդարմ իրար հետ հակամարտող տերությունների միջև և հույս ունի, որ բզկտված և մասնատված Հայաստանի ինչ֊որ մի մասում կառավարիչ է աշխատելու…
Հայաստանում Նիկոլի ձեռամբ սեփական ծրագրերն իրագործող հակահայ ուժերի հաջողության հասնելու պարագայում նրանք երկրորդ ճակատ են բացելու ՌԴ֊ի դեմ՝ Հյուսիսային Կովկասում (որը չհաջողվեց անել Վրաստանի միջոցով) և շրջափակելու են Իրանը հյուսիս֊արևունքից և արևմուտքից՝ նոր հարձակում պատրաստելով Իրանի դեմ…
Դե իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ այդ ամենին մասնակցելու համար գին են առաջարկել՝ ոչ միայն ՌԴ֊ի հյուսիսկովկասյան և Իրանի՝ ատրպատականյան տարալքները, այլև ողջ Հայաստանը, որի հանաձայնությունը, որքան հասկանալի է, ստացել են…Իսկ այդ հակահայ կենտրոններին այս ծրագրերն իրագործելուն օգնում է Նիկոլ Անհողը…
Մեկ հույս է մնում՝ որ Թեհրանն ու Մոսկվան թույլ չտան նեոպանթուրանական և նեոպանօսմանական այս ծրագրի իրագործումը, որի հաջորդ զոհերը Հայաստանից հետո լինելու են Ռուսաստանն ու Իրանը…»։