Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը բանակցում է ԱՊԼ մեկ այլ ակումբի հետ․ The Athletic

«Էվերթոնը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ Ջեք Գրիլիշին վարձակալությամբ ձեռք բերելու համար։

29-ամյա Գրիլիշը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կլքի «Էթիհադ» մարզադաշտը, քանի որ նախորդ մրցաշրջանում գրեթե դուրս էր մնացել թիմի հիմնական ռոտացիայից։ Խոսեպ Գվարդիոլան նրան չի ընդգրկել 2025 թվականի Ակումբային աշխարհի առաջնության հայտացուցակում, և ներկայումս ֆուտբոլիստը մարզվում է թիմակիցներից առանձին։

The Athletic-ի փոխանցմամբ՝ «Էվերթոնը» ջանքեր է գործադրում Գրիլիշին վարձակալելու համար 2025/26 մրցաշրջանի համար։ Գործարքը համարվում է «բարդ», և առայժմ չկա երաշխիք, որ համաձայնություն կհաջողվի ձեռք բերել։ Այդուհանդերձ, մերսիսայդյան ակումբի ղեկավարները սկսել են քննարկել հնարավոր տրանսֆերը։

Անցած մրցաշրջանում Գրիլիշը Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը յոթ անգամ։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը «Սիթիին» միացել է 2021 թվականին՝ 100 միլիոն ֆունտ ստեռլինգով, և նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։

Leave a Comment