
Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես՝ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունն ու դատարանը որոշեց, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, խուլիգանության մեղադրանքով 1,5 տարի ժամկետով պիտի ազատազրկվի։
Գարիկ Գալեյանը մեղադրվում է այլ անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելու համար՝ էն դեպքում, երբ քաղաքացու վրա թքելը, լեզու կտրելու սպառնալիքն ու քպ-ականների տասնյակ այլ խուլիգանական «վիխոդկեքը» անգամ չեն արժանացել իրավապահների ուշադրությանը։
Վաղը, Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության։
Ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն, կամ՝ լռեցվեն։
Այդ թվում՝ այս ռեժիմի դեմ անձնազոհաբար կռիվ տվող Գարիկ Գալեյանը»: