Ինչու՞ Սարյան և Արամի փողոցներում աղբահանություն չի իրականացվել. պարզաբանում

Օգոստոսի 6-ին, գիշերվա ժամը 05:30-ից 06:00-ի սահմաններում տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել աղբահանության աշխատանքներ Սարյան և Արամի փողոցներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։
«Առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ի միջակայքում վերոնշյալ հասցեներում կատարվել են աղբահանության ամբողջական աշխատանքներ։ Խնդիրը ներկայումս լիովին լուծված է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը տեսանյութ էր տարածել սոցցանցերի իր էջում, որտեղ երևում էր, որ փողոցում տեղադրված աղբամանները լիքն են, աղբի տոպրակները շարված են աղբամանների կողքին։
«40 աստիճան ամռան տապին աղբահանությունը Երևանի սրտում՝ Սարյան 4 հասցեում»,–տեսանյութին կից գրել էր նա։

Leave a Comment