«Հայ պատանդների վերադարձի հարցը ներառվա՞ծ է»․ Նարինե Դիլբարյան

«Հայ պատանդների վերադարձի հարցը ներառվա՞ծ է»․ Նարինե Դիլբարյան

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համաձայնագրից մինչև վստահելի խաղաղություն մեծ ճանապարհ է, «մտադրություն»-ների մասին էլ հին ու անկեղծ խոսք կա. «Դեպի դժոխք տանող ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով»։ Եվ ահա Փաշինյանը Սպիտակ տուն է գնում։ Ալիևյան մամուլն անգամ ժամանակացույց է տպել։ Ըստ այդ աղբյուրի հանդիպումների ժամանակացույցի՝ Փաշինյանի հետ հանդիպումն առաջինն է՝ (Վաշինգթոնի ժամանակով-խմբ․) ժամը 14:30-ին, ապա Ալիևի հետ՝ 15:20-ին։ Այդ օրն էլ՝ 16:00-ին, տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը։
Նաև ակնկալվում է, որ Թրամփը ներկա կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև մտադրությունների մասին հուշագրի ստորագրմանը, որը խորհրդանշում է Ալիև-Փաշինյան զույգի «պարտավորությունը վերջապես խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում»։ Իրանական աղբյուրները սույն հանդիպումը կոչում են «ֆեյքային, որի նպատակը «Զանգեզուրի միջանցքի ռազմական գրավումն է» (ԻՀՊԿ թելեգրամյան էջից)։ Ադրբեջանի և ԱՄՆ նպատակները պարզ են։ Իսկ Նիկոլ Փաշինյանինը՝ շատ ընդհանրական՝ «տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և տնտեսական համագործակցության խթանման համար»: Հարց ունեմ՝ նրա այս բարգավաճման հայեցակարգում Բաքվից հայ պատանդների վերադարձի հարցը ներառվո՞ւմ է։ Բացառիկ հնարավորություն է Թրամփին շնորհակալությամբ հիշեցնել նրա գնահատականները Արցախում Բաքվի գործողությունների մասին եւ բարձրացնել մեր պատանդ հայրենակիցների գոնե պաշտպանության հարցերը։ Կանի՞ արդյոք…Ռուբեն Վարդանյանը և Արցախի անկախացումը կայացրած գործիչները սպասում են արդարության»։

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան

Leave a Comment