44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը 1,5 ամիս կանցկացնի բանտում

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։

Դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարեց պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշեց, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։

«Հիշեցնեմ, որ ըստ ՀՀ ՔԿՎ ստացված տեղեկատվության, խուլիգանության երկրորդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում․․․ 3 անձ, որոնք դատապարտվել են կրկնահանցագործության և այլ ծանր հանցանքների համակցության համար։

Կարող ենք արձանագրել, որ Գարիկ Գալեյանը կլինի առաջին անձը՝ ով նման մեղադրանքով ազատազրկման ձևով պատիժ կկրի քրեակատարողական հիմնարկում»,- հայտարարել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Leave a Comment