Իսպանիայի հարավային Կադիս նահանգի (Անդալուսիա ինքնավար համայնք) հյուրանոցների և քեմփինգների բնակիչները տարհանվել են անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնել են տարածաշրջանային իշխանությունները։
Նրանց տեղեկություններով՝ «կարճ ժամանակահատվածում ստիպված են եղել տարհանել զգալի թվով մարդկանց և տրանսպորտային միջոցներ»։ Europa Press գործակալության տվյալներով՝ տարհանվել է 1,5 հազար մարդ։ Ինչպես գրում է El País թերթը, բռնկումը սկսվել է նախորդ օրը ՝ տարածքում կայանված ֆուրգոն-տնակում։ Այնուհետև կրակն արագորեն տարածվել է։
Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են շոգ եղանակի և չոր քամու պատճառով։ Այժմ տարերքի դեմ պայքարում ներգրավված է 11 հրշեջ ջոկատ։ Ակնկալվում է, որ շուտով հրդեհաշիջման աշխատանքներին կմիանան օդային տեխնիկայի մի քանի ստորաբաժանումներ։