«Բարսելոնան» սեպտեմբերի 14-ին կվերադառնա Spotify Camp Nou

«Բարսելոնան» երեկ նոր հայտ ներկայացրեց սեպտեմբերի 14-ին «Կամպ Նոու» մարզադաշտում խաղ անցկացնելու համար, այս մասին գրում է Marca-ն։ Այդ օրը կատալոնական ակումբը կանցկացնի Լա Լիգայի նոր մրցաշրջանի իր առաջին տնային խաղը՝ հյուրընկալելով «Վալենսիային»։

«Բարսելոնան» հասկացավ, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, սեպտեմբերի 14-ին չի կարողանա հյուրընկալել ցանկալի 62.000  ֆուտբոլասեր։ Այդ պատճառով ակումբը երեկ քաղաքային խորհրդին նոր հայտ ներկայացրեց՝ այդ խաղին 30.000 երկրպագու թույլատրելու լիցենզիա ստանալու համար։ Նույնը վերաբերում է նաև «Խետաֆեի» հետ խաղին, որը կկայանա սեպտեմբերի 21-ին։ Հայտնի է, որ Բարսելոնայի քաղաքապետարանը 30.000 երկրպագուի դեպքում կանաչ լույս կվառի կապտանռնագույն ակումբի առջև, ինչը նշանակում է, որ Spotify Camp Nou ստադիոնն իր դռները երկրպագուների առաջ կբացի սեպտեմբերի 14-ին՝ «Բարսելոնա» – «Վալենսիա» խաղով:

Նախատեսվում է, որ Լա Լիգայի հաջորդ խաղերում մարզադաշտում երկրպագուների թույլատրելի չափը կավելանա մինչև 45.000 հանդիսատեսի, իսկ դեկտեմբերից՝ մինչև 60.000։

Հիշեցնենք, որ «Բլաուգրանան» վերջին երկու մրցաշրջանն անցկացրել է Լուիս Կոմպանիսի անվան Օլիմպիական մարզադաշտում։

Leave a Comment