Իմ խնդիրը մեզ այս պատերազմից դուրս բերելն է․ Թրամփ

Իմ խնդիրը մեզ այս պատերազմից դուրս բերելն է․...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցի շուրջ և խոստացել է, որ հաշվի կառնի Մոսկվայի հետ Վաշինգտոնի առաջիկա շփումների արդյունքները։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա բավականին մոտ ապագայում», – Վաշինգտոնում լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով ՌԴ-ի դեմ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ հարցին։

«Վաղը (օգոստոսի 6-ին) մենք հանդիպում կունենանք Ռուսաստանի հետ, որից հետո կարելի կլինի որոշումներ կայացնել», – հավելել է ԱՄՆ ղեկավարը՝ նկատի ունենալով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա։

Ընդ որում, նա չի նշել հնարավոր մաքսատուրքերի չափը։

«Ես երբեք այս թիվը չեմ նշել, բայց մենք կարող ենք ինչ-որ բան անել այս առումով», – պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք մաքսատուրքերը կարող են կազմել 100%, ինչպես նա հայտարարել էր ավելի վաղ։

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը նախկին նախագահ «Բայդենի պատերազմն է»։

«Իմ խնդիրը մեզ այս պատերազմից դուրս բերելն է», – հավելել է նա։

Leave a Comment