Նրա խոսքով՝ գագաթնաժողովում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ սակագնային համաձայնագրի մանրամասները և համատեղ անվտանգության հարցերը։
«Այնուամենայնիվ, բանակցությունների հիմնական թեման պետք է լինի ռազմական դաշինքի արդիականացումը, որը կարևոր փոփոխություններ կբերի ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում տիրող իրավիճակում», – նշում է հեռուստաալիքը։
Կողմերը, մասնավորապես, կքննարկեն Կորեական թերակղզում ամերիկյան զորքերի ներկայության և դերի մասշտաբի փոփոխությունները, Կորեայի Հանրապետության պաշտպանական բյուջեի ավելացումը, ԿԺԴՀ-ին հակազդելու գործում նրա դերը և պատերազմի ժամանակ իր զորքերի նկատմամբ օպերատիվ վերահսկողության փոխանցումը Սեուլին, նշվում է հաղորդագրության մեջ։