OpenAI-ը ներգրավել է $8.3 միլիարդ

OpenAI-ը ներգրավել է 8.3 միլիարդ դոլար իր՝ 40 միլիարդ դոլար ֆինանսավորում ստանալու ծրագրի շրջանակում։

Շրջափուլը գլխավորել է Dragoneer ընկերությունը՝ ներդնելով 2.8 միլիարդ դոլար։ Ներդրողների թվում են նաև Blackstone-ը, Sequoia-ն և Andreessen Horowitz-ը։ Ներդրումային փուլին գրանցվելու ցանկություն են հսյտնել նախատեսվածից հինգ անգամ շատ ներդրողներ, իսկ շրջափուլն ավարտվել է նշանակված ժամկետից շուտ։

Ընկերության տարեկան եկամուտը հասել է 13 միլիարդ դոլարի՝ աճելով հունիսին գրանցած 10 միլիարդ դոլարից, և կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ կարող է գերազանցել 20 միլիարդ դոլարը։ ChatGPT-ի վճարովի բիզնես փաթեթի օգտատերերի թիվը հասել է հինգ միլիոնի՝ աճելով ընդամենը մի քանի ամիս առաջ ունեցած երեք միլիոնից։

ԱԲ ոլորտում առաջատար դառնալու մրցակցությունը սրվում է, և մրցակիցները, որոնց թվում է նաև Anthropic-ը, նույնպես ձգտում են ներգրավել միչև 5 միլիարդ դոլար ֆինանսավորում։ Բացառված չէ նաև Մերձավոր Արևելքի ներդրումային ֆոնդերի ներգրավումը՝ OpenAI-ի և Anthropic-ի մասշտաբային ԱԲ ենթակառուցվածքների ֆինանսավորման համար։

Leave a Comment