Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումը իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է



Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումն ու նրա վրա «ահաբեկչի» գործ կարելը պարզապես իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է:

Դավիթն այն մարդկանցից է, ով իր սկզբունքային դիրքորոշումներն արտահայտելիս երբեք դրանցից հետ չի կանգնել, չի վախեցել ճնշումներից և սպառնալիքներից:

Դավիթն այսօր բանտում է, որովհետև պաշտպանել ու պաշտպանում է իր երկիրը ու չի կաշկանդվել ուղիղ ասելու, թե ով, երբ և ինչու մեր երկիրը վերածեց առևտրի օբյեկտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment