Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրական շչակներ կգործարկվեն

Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում վաղը էլեկտրական շչակներ կգործարկվեն։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Նույն օրը ժամը 11:00-ից մինչև 16:00-ն էլեկտրական շչակներ են փորձարկելու Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան և Սարալանջ բնակավայրերում:

Ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում ևս էլեկտրական շչակներ կփորձարկվեն:

 

Leave a Comment