Արցախում Ադրբեջանի ՊՆ բեռնատար է պայթել ականի վրա

Բաժանորդագրվել

Ադրբեջանական բանակի 4 զինծառայողի տեղափոխել են բուժհաստատություն:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արցախում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բեռնատար է պայթել ականի վրա։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ՊՆ–ին, հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Քելբաջարում (Քարվաճառ):

Վնասվածքներ են ստացել 4 զինծառայողներ։ Նրանց տեղափոխել են մոտակա բուժհաստատություն։ Ըստ հաղորդագրության` զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a Comment