https://arm.sputniknews.ru/20250806/trampi-pashinjani-ev-alievi-hamategh-hajtararutjuny-spasvum-e-ogvostvosi-9-i-kesgisherin-92029999.html
Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ի կեսգիշերին
Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ի կեսգիշերին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի հանդիպումների նախնական ծրագրում, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, եռակողմ հանդիպում նշված չէ: 06.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-06T11:15+0400
2025-08-06T11:15+0400
2025-08-06T11:19+0400
ամն
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/323/01/3230105_18:0:3659:2048_1920x0_80_0_0_879f51a86736f0c25e98e8df7038a6ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում Է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով 00։00-ին։Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախնական ժամանակացույցի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (օգոստոսի 8-ին` Երևանի ժամանակով 22:30): Դրանից հետո՝ ժամը 23:20-ին, կմեկնարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը: Եվ արդեն կեսգիշերին համատեղ հայտարարություն է սպասվում։Ամերիկյան մերձիշխանական լրագրողներին ուղարկված աշխատանքային նամակում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին հիշատակում չկա։Հիշեցնենք` Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են արդեն այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Այսօր արդեն միջազգային մամուլը գրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այսօր հայտնեց, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ին կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և երկկողմ հանդիպում կունենա Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
ամն
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/323/01/3230105_473:0:3204:2048_1920x0_80_0_0_08c49f681d39656369fbf0bad5f8ed37.jpg
ամն, հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, դոնալդ թրամփ
ամն, հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, դոնալդ թրամփ
ԱՄՆ նախագահի հանդիպումների նախնական ծրագրում, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, եռակողմ հանդիպում նշված չէ:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը սպասվում Է Սպիտակ տանը օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով 00։00-ին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախնական ժամանակացույցի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (օգոստոսի 8-ին` Երևանի ժամանակով 22:30): Դրանից հետո՝ ժամը 23:20-ին, կմեկնարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը: Եվ արդեն կեսգիշերին համատեղ հայտարարություն է սպասվում։
Ամերիկյան մերձիշխանական լրագրողներին ուղարկված աշխատանքային նամակում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին հիշատակում չկա։