Գերմանիայի Դրեզդեն քաղաքի մոտ 17 000 բնակիչներ ստիպված կլինեն լքել իրենց տները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի հայտնաբերումից հետո, ինչը քաղաքի պատմության մեջ կլինի ամենամեծ տարհանումը։ Այդ մասին տեղեկացնում է Sächsische Zeitung պարբերականը։
«Ավելի վաղ շինարարները Դրեզդենի փլուզված Կարոլաբրյուկե կամրջի վրա աշխատելիս հայտնաբերել էին բրիտանական 250 կիլոգրամ քաշով ավիառումբ։ Մասնագետները նախատեսում են այն վնասազերծել մեկ օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պարբերականը նշում է, որ տարհանման գոտում են հայտնվել քաղաքային վարչակազմը, ոստիկանության բաժանմունքը, մի քանի թանգարաններ, բնակելի շենքեր, մանկապարտեզներ և ծերանոցներ։