ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, հաղորդում է բրիտանական Financial Times հրատարակությունը ՝ հղում անելով իր աղբյուրներին։

 

«Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի նավթային տանկերների ստվերային նավատորմի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնվի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը մինչև ուրբաթ», – ասվում է զեկույցում։

 

Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը որոշում կկայացնի իր հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի Մոսկվայից վերադառնալուց հետո՝ կախված բանակցությունների արդյունքներից։

Leave a Comment