«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպանը։
«Անդրես Ինիեստան լավագույն կիսապաշտպանն է, որին ես երբևէ տեսել եմ։ Նա անհավանական որակներ ուներ։ Նա հիանալի տղա է, լեգենդ, նրան նույնիսկ «Ոսկե գնդակը» պետք չէ։
Նա անհամեմատելի է բոլորի հետ, քանի որ տարբերվում է բոլորից։ Նա ուներ նրբագեղություն և անհավանական խաղամակարդակ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։
Հիշեցնենք, որ Ինիեստան ավարտեց կարիերան անցյալ տարվա հոկտեմբերին։ Կիսապաշտպանի վերջին ակումբը ԱՄԷ-ի «Էմիրեյթսն» էր։ Իսպանացին «Բարսելոնայի» սան է և 22 տարի անցկացրել է ակումբի համակարգում։