https://arm.sputniknews.ru/20250805/anajlyntranqajin-mijvoc-inchu-hh-banterum-aveli-shat-kalanavvorvats-ka-qan-datapartjal-92007484.html
Անայլընտրանքային միջոց. ինչու ՀՀ բանտերում ավելի շատ կալանավորված կա, քան դատապարտյալ
Անայլընտրանքային միջոց. ինչու ՀՀ բանտերում ավելի շատ կալանավորված կա, քան դատապարտյալ
Sputnik Արմենիա
Հայաստանյան ՔԿՀ-ներում գրեթե երկու հարյուրով ավելի կալանավորվածներ կան, քան դատապարտյալներ, թեև երկրում արդեն վաղուց գործում են այլընտրանքային խափանման… 05.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-05T22:12+0400
2025-08-05T22:12+0400
2025-08-05T22:12+0400
կալանավորել
կալանավոր
դատապարտյալ
բանտ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39857650_0:83:1600:983_1920x0_80_0_0_2a3954181cee391a8f6b99a3de070efe.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի -Sputnik. Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ավելի շատ կալանավորվածներ կան, քան դատապարտյալներ, քանի որ դատարաններն ու քննչական մարմինները շարունակում են կալանքը դիտարկել որպես խափանման հիմնական միջոց՝ անկախ հանցագործության ծանրությունից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։Ավելի վաղ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ երկրի բանտերում գտնվում է 2826 մարդ, որոնցից 1498-ը կալանավորվածներ են, իսկ 1328-ը՝ դատապարտյալներ:«2022 թվականից ուժի մեջ է մտել Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, և մենք պետք է անցնեինք նոր չափորոշիչներով աշխատանքի։ Սակայն գործնականում հետընթաց է տեղի ունեցել։ Տպավորություն է ստեղծվում, որ այլընտրանքային խափանման միջոցները դարձել են ավելորդ գործիք՝ դատարաններն անտեսում են դրանք և զանգվածաբար կիրառում կալանավորումը», – նշեց Ֆարմանյանը։Նրա խոսքով՝ կալանքը կիրառվում է նույնիսկ այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։ Տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը կարող են նորմալ այլընտրանք լինել: Միևնույն ժամանակ, պետությունն արդեն զգալի միջոցներ է ներդրել այլընտրանքային մեխանիզմների զարգացման համար, բայց գործնականում դրանք չեն օգտագործվում: Ֆարմանյանը չհամաձայնեց փորձագետների այն փաստարկին, թե կալանավորումների զանգվածային կիրառման պատճառը Պրոբացիայի ծառայությունում ռեսուրսների պակասն է: Նրա խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ ռեսուրսներն ուղղել այդ ծառայության զարգացմանը, այլ ոչ թե գումար ծախսել կալանավորվածներին պահելու համար։ Փաստաբանը մատնանշեց նաև հնարավոր իրավական հետևանքները։«Դատախազության համար, իհարկե, ավելի հեշտ է կալանավորել մարդուն և հետո զբաղվել ապացույցների հավաքագրմամբ։ Բայց դա անհետևանք չի մնա. ավելի ու ավելի հաճախ են քաղաքացիները, որոնց ձերբակալել են առանց հետագա մեղադրանքի, հայցեր ներկայացնում և փոխհատուցում պահանջում։ Եվ խոսքը միլիոնավոր դրամների մասին է», – ասաց Ֆարմանյանը։Նրա խոսքով՝ հետագայում Հայաստանը կարող է բախվել միջազգային դատարաններում քաղաքական գործերով հայցերի ալիքի, քանի որ հիմա երկրում հաճախ են հարուցում շինծու գործեր, որոնցով բացառապես կալանք է կիրառվում։«Քննչական մարմիններն ու դատարանները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը և առաջ տանեն այլընտրանքային խափանման միջոցները։ Չի կարելի խոսել իրավական պետության մասին և միաժամանակ կալանավորել մարդկանց իրենց արտահայտությունների կամ քննադատությունների համար։ Մենք անխուսափելիորեն պատասխանատվություն ենք կրելու այս իրավական անարխիայի համար», – ընդգծեց փաստաբանը։Անգամ այլընտրանքային միջոցների դիմելիս դատարանները ամենից հաճախ տնային կալանքն են կիրառում։ Միևնույն ժամանակ, այնպիսի միջոցներ, ինչպիսին գրավն է, չնայած կիրառվում է, բայց քաղաքական դրդապատճառներով գործերում փաստացի չի օգտագործվում: Բացի այդ, Մարինե Ֆարմանյանը նշեց, որ փաստաբանական համայնքը դժգոհ է գրավների չափից, որոնք կալանավորվածների համար հաճախ չափազանց մեծ են:«Եթե այլընտրանքային միջոցներն իրապես կիրառվեին, մեր բանտերը կիսադատարկ կլինեին։ Ես նույնիսկ մտածում էի, որ որոշ հաստատություններ կփակվեն։ Բայց մեզ մոտ շարունակվում է կալանավորումների համատարած կիրառումը», – եզրափակեց իրավաբանը։Արդարադատության նախարարության տվյալներով՝ ներկա դրությամբ Հայաստանի բանտերում պահվում է 2826 անձ, որոնցից 1498-ը կալանավորվածներ են, իսկ 1328-ը՝ դատապարտյալներ: Հաստատությունների ընդհանուր առմամբ նախատեսված են 4000 հոգու, այդ թվում 1805-ը՝ կալանավորվածների համար։ Պահվողների թվում կա նաև 344 օտարերկրացի (272 կալանավորված և 72 դատապարտյալ):Հայաստանում գործում է 10 ՔԿՀ, որոնցից 1-ը դատապարտյալների մասնագիտացված հիվանդանոցն է: Կանայք և անչափահասները պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում:Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոր բանտ կառուցելուց հետո նախատեսվում է այնտեղ տեղափոխել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորվածներին և դտապարտյալներին:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39857650_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e878d4def8c1c7fbd19401a11585411b.jpg
կալանավորել, կալանավոր, դատապարտյալ, բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
կալանավորել, կալանավոր, դատապարտյալ, բանտ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Հայաստանյան ՔԿՀ-ներում գրեթե երկու հարյուրով ավելի կալանավորվածներ կան, քան դատապարտյալներ, թեև երկրում արդեն վաղուց գործում են այլընտրանքային խափանման միջոցներ:
Ավելի վաղ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ երկրի բանտերում գտնվում է 2826 մարդ, որոնցից 1498-ը կալանավորվածներ են, իսկ 1328-ը՝ դատապարտյալներ:
«2022 թվականից ուժի մեջ է մտել Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, և մենք պետք է անցնեինք նոր չափորոշիչներով աշխատանքի։ Սակայն գործնականում հետընթաց է տեղի ունեցել։ Տպավորություն է ստեղծվում, որ այլընտրանքային խափանման միջոցները դարձել են ավելորդ գործիք՝ դատարաններն անտեսում են դրանք և զանգվածաբար կիրառում կալանավորումը», – նշեց Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ կալանքը կիրառվում է նույնիսկ այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։ Տնային կալանքը կամ վարչական վերահսկողությունը կարող են նորմալ այլընտրանք լինել: Միևնույն ժամանակ, պետությունն արդեն զգալի միջոցներ է ներդրել այլընտրանքային մեխանիզմների զարգացման համար, բայց գործնականում դրանք չեն օգտագործվում: Ֆարմանյանը չհամաձայնեց փորձագետների այն փաստարկին, թե կալանավորումների զանգվածային կիրառման պատճառը Պրոբացիայի ծառայությունում ռեսուրսների պակասն է: Նրա խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ ռեսուրսներն ուղղել այդ ծառայության զարգացմանը, այլ ոչ թե գումար ծախսել կալանավորվածներին պահելու համար։ Փաստաբանը մատնանշեց նաև հնարավոր իրավական հետևանքները։
«Դատախազության համար, իհարկե, ավելի հեշտ է կալանավորել մարդուն և հետո զբաղվել ապացույցների հավաքագրմամբ։ Բայց դա անհետևանք չի մնա. ավելի ու ավելի հաճախ են քաղաքացիները, որոնց ձերբակալել են առանց հետագա մեղադրանքի, հայցեր ներկայացնում և փոխհատուցում պահանջում։ Եվ խոսքը միլիոնավոր դրամների մասին է», – ասաց Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ հետագայում Հայաստանը կարող է բախվել միջազգային դատարաններում քաղաքական գործերով հայցերի ալիքի, քանի որ հիմա երկրում հաճախ են հարուցում շինծու գործեր, որոնցով բացառապես կալանք է կիրառվում։
«Քննչական մարմիններն ու դատարանները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը և առաջ տանեն այլընտրանքային խափանման միջոցները։ Չի կարելի խոսել իրավական պետության մասին և միաժամանակ կալանավորել մարդկանց իրենց արտահայտությունների կամ քննադատությունների համար։ Մենք անխուսափելիորեն պատասխանատվություն ենք կրելու այս իրավական անարխիայի համար», – ընդգծեց փաստաբանը։
Անգամ այլընտրանքային միջոցների դիմելիս դատարանները ամենից հաճախ տնային կալանքն են կիրառում։ Միևնույն ժամանակ, այնպիսի միջոցներ, ինչպիսին գրավն է, չնայած կիրառվում է, բայց քաղաքական դրդապատճառներով գործերում փաստացի չի օգտագործվում: Բացի այդ, Մարինե Ֆարմանյանը նշեց, որ փաստաբանական համայնքը դժգոհ է գրավների չափից, որոնք կալանավորվածների համար հաճախ չափազանց մեծ են:
«Եթե այլընտրանքային միջոցներն իրապես կիրառվեին, մեր բանտերը կիսադատարկ կլինեին։ Ես նույնիսկ մտածում էի, որ որոշ հաստատություններ կփակվեն։ Բայց մեզ մոտ շարունակվում է կալանավորումների համատարած կիրառումը», – եզրափակեց իրավաբանը։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ ներկա դրությամբ Հայաստանի բանտերում պահվում է 2826 անձ, որոնցից 1498-ը կալանավորվածներ են, իսկ 1328-ը՝ դատապարտյալներ: Հաստատությունների ընդհանուր առմամբ նախատեսված են 4000 հոգու, այդ թվում 1805-ը՝ կալանավորվածների համար։ Պահվողների թվում կա նաև 344 օտարերկրացի (272 կալանավորված և 72 դատապարտյալ):
Հայաստանում գործում է 10 ՔԿՀ, որոնցից 1-ը դատապարտյալների մասնագիտացված հիվանդանոցն է: Կանայք և անչափահասները պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոր բանտ կառուցելուց հետո նախատեսվում է այնտեղ տեղափոխել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորվածներին և դտապարտյալներին: