
Դիտում ՝ 21 009
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը բանակցություններ է սկսել իր եվրոպական տարածաշրջանային գրասենյակի արհմիության հետ՝ որոշ աշխատատեղերի կրճատման վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ներքին փաստաթղթերին։
Ճապոնական ընկերության եվրոպական գրասենյակում, որը գտնվում է Ֆրանսիայում, ներկայումս աշխատում է մոտ 560 մարդ: Ղեկավարությունը և արհմիությունը համաձայնության են եկել քննարկել կամավոր կրճատումների հարցը: Բանակցությունները, ինչպես սպասվում է, կավարտվեն մինչև հոկտեմբերի 20-ը, իսկ ամբողջական մանրամասները աշխատակիցներին կտրամադրվեն նոյեմբերին:
Reuters-ի փոխանցմամբ՝ փոփոխությունները կանդրադառնան նաև Nissan-ի ներկայացուցչությունների աշխատակիցների վրա Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում և Օվկիանիայում։
Վերակառուցման շրջանակներում ընկերությունը 2026 թվականի մարտին կդադարեցնի մեքենաների արտադրությունը Մեքսիկայի իր գործարանում։ Այն նաև կփակի երկու գործարան Ճապոնիայում 2028 թվականին։ Առաջինը Օպպամայի գործարանն է, որը գործում է 1961 թվականից, երկրորդը՝ Շոնանի գործարանը։
Nissan-ը ամբողջ աշխարհում ունի 19,000 աշխատակից, որոնց 60%-ը աշխատում է Եվրոպայում։
Կիսվել սոց․ ցանցերում