
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի 360 միլիոն դոլարով:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շուտով կհայտարարվի նոր տիեզերական բազայի ենթակառուցվածքների կառուցման մրցույթի մասին: Նախագծի համար արդեն համաձայնեցվել է Հնդկական օվկիանոսի ափին գտնվող 900 քառ. կմ տարածք:
Անկարայի և Մոգադիշոյի միջև մեկնարկային հրապարակ ստեղծելու վերաբերյալ բանակցությունները տեղի են ունեցել անցյալ աշնանը: Տիեզերակայանն օգտագործվելու է ինչպես քաղաքացիական մեկնարկների, այնպես էլ մեծացված հեռահարությամբ բալիստիկ հրթիռների փորձարկման համար: