Օգոստոսի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում թղթային տարբերակով QR կոդով ուղետոմսերը դուրս եկան շրջանառությունից՝ տեղը զիջելով տրանսպորտային և անհպում բանկային քարտերին ու բջջային հավելվածին: Սրան զուգահեռ խստացվել է անտոմս երթևեկողների նկատմամբ վերահսկողությունը։ Արդեն հինգերորդ օրն է՝ հսկիչները ստուգումներ են իրականացնում հանրային տրանսպորտում։ Տուգանքները կսկսեն կիրառել օգոսոտսի 5-ից։