Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում օգոստոսի 12-
ին, ժամը 16։00- ին՝ Վաղարշապատի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում, սիրով
հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվելու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի
Մեխակյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում կարող եք բարձրացնել ձեզ հետաքրքրող և հուզող
հարցերը։ Հայտնում է Վաղարշապատի համայնքապետարանը։
Մասնակցության համար անցիր հղումով՝ https://shorturl.at/D8EHb
Գրանցվելու վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 11-ը՝ մինչև 13։00-ն։
Համայնքապետարանից նշում են , որ Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել
«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն 094 069197 հեռախոսահամարով
(բացի կիրակի և երկուշաբթի օրերից):