Մենք մնում ենք «կաթսայի» մեջ, «կաթսայի կափարիչն» էլ՝ նրանց ձեռքին․ Մեզ խեղդելու են․ Սամվել Ղուկասյան

Ճանապարհի վերահսկողությունը, որ ասում է՝ 100 տարով հանձնում ենք ամերիկացիներին, դա իսպառ սուտ է։ Այս մասին MarzNews-ի հետ զրույցում իր ենթադրությունն է հայտնել Աչաջուրի բնակիչ Սամվել Ղուկասյանը։

«Դա միֆ է, առասպել։ Ամերիկան այդտեղ գործ չունի։ Այդտեղ նրա գոյությունը ոչնչով պայմանավորված չէ։ Դա պարզապես փափուկ բարձի քաղաքականություն է։ Միջանցքը արդեն իսկ հանձնված է, մենք կշրջափակվենք նաև այդ կողմից, Տիգրանաշենի կողմից, Վերին Շորժայի կողմից, այստեղ էլ մեր Կայանավանից՝ արդեն աշխատանքներ են տարվում, որ անկլավները բերեն ընդհուպ մինչև Մայիսյան կամրջի հատվածը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ միջանցքին սպասում է նույն ճակատագիրը, ինչպես Արցախինն էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment