
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 5-ին այցելել է ՀՀ կառավարություն: Ասում են՝ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում սպասվող հանդիպմանն ընդառաջ, նա զրուցել է արտաքին քաղաքականությամբ զբաղվող մասնագետների, փորձագետների հետ:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն գրել էր, որ ուրբաթ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին ու Ալիևին: Այսօր էլ Middle East Eye-ն էր հրապարակմամբ հանդես եկել՝ նշելով, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը Վաշինգթոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն: