Arca-ի երկարատև խափանումը եղել է կապի խնդիր ունեցող սարքի պատճառով. ԿԲ

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները, որոնք, ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով, պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։ Օգոստոսի 4-ին ասուլիսին Նուրբեկյանը հայտնեց, որ սարքը տրամադրվել է շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից, և, թեև արտաքինից գործառուները ցույց են տվել, որ այն աշխատում է, փաստացի կապի հետ կապված որոշակի խնդիրներ են եղել։ Հուլիսի 23-ին և 29-ին Arca համակարգում գրանցված տեխնիկական խափանումների պատճառով մի քանի ժամ Հայաստանում քարտով վճարումներ, փոխանցումներ, կանխիկացում անել հնարավոր չէր։ «Խափանման պատճառով հիմա փաստացի հետազոտություններ են արվում, և մասնագետներ են հրավիրվել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված։ Պետք է հասկանալ՝ ինչ […]

Leave a Comment