Համբարձումյանը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և 106,8 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Տիգրան Համբարձումյանը Հունաստանում անցկացված «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։
«13-ամյա շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և 106,8 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը»,- ասվում է Շախմատի ֆեդերացիայի Facebook-ի էջում տարածած հայտարարության մեջ։