Ռпւսական ԱԹՍ-ներում հնդկական բաղադրիչներ են հայտնաբերվել․ Զելենսկու գրասենյակ

Դիտում ՝ 21 559

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերում հնդկական բաղադրիչներ են հայտնաբերվել։ Նա  այս մասին գրել է իր Telegram ալիքում։

Նրա պնդմամբ՝ «խոսքը «Շահեդի» և «Գերանիումի» մասին է, որոնք Ռուսաստանն օգտագործում է առաջնագծում՝ Ուկրաինայի խաղաղ բնակիչների դեմ»։

«Անհրաժեշտ է զրկել ռուսներին այլ երկրներից բաղադրիչներ ստանալու հնարավորությունից։ Բացի այդ, ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումը պատերազմի ֆինանսավորում է, որը չի նպաստում խաղաղությանը», — նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment