Քիշնևի դատարանը Գագաուզիայի ղեկավարին դատապարտել է 7 տարվա ազատազրկման. Կրեմլի արձագանքը

Գագաուզիայի
ղեկավար Եվգենիա Գուցուլը դատապարտվել է։ Քիշնևի դատարանը նրան մեղավոր է ճանաչել
2023 թվականի ընտրարշավի անօրինական ֆինանսավորման համար և դատապարտել 7 տարվա
ազատազրկման։ Այս մասին հայտնում են մոլդովական լրատվամիջոցները:

Մոլդովայի
ընդդիմադիր «Շոր» կուսակցության նախկին քարտուղար Սվետլանա Պոպանը դատապարտվել է 6
տարվա ազատազրկման։

ՌԴ
նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մոլդովայի Գագաուզիայի ինքնավարության
ղեկավար Եվգենիա Գուցուլի նկատմամբ դատարանի կայացրած վճիռը համարել է ընդդիմադիրների
վրա ճնշում գործադրելու փորձ և քաղաքական դրդապատճառներով որոշում։

«Այո, սա
իսկապես քաղաքական դրդապատճառներով որոշման օրինակ է, սա նախընտրական արշավի
ընթացքում քաղաքական հակառակորդների վրա անթաքույց և, ըստ էության, անօրինական
ճնշում գործադրելու փորձի օրինակ է»,- ասել է Պեսկովը։

Leave a Comment