Առաջիկա օրերին սպասվում է բարձր ջերմային ֆոն – Armenia Today

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 5-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Նշվում է, որ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում սպասվում է +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
​​
Օգոստոսի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Կենտրոնի փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Leave a Comment