Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75%: Ըստ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 5-ին ԿԲ խորհրդի հերթական նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6,75%: Հաղորդվում է, որ լոմբարդային ռեպոյի, այսինքն՝ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը, որը Կենտրոնական բանկը տրամադրում է առևտրային բանկերին գրավի դիմաց, սահմանվել է 8,25%: Իսկ տոկոսադրույքը, որով ինքը՝ Կենտրոնական բանկն ընդունում է գումարներ առևտրային բանկերից (դա կոչվում է միջոցների ներգրավման տոկոսադրույք), կազմում է 5,25%: Տևական ժամանակ հետևողական նվազեցումից հետո սա երկրորդ դեպքն է, որ գլխավոր դրամատուն անփոփոխ է թողնում տոկոսադրույքը: ԿԲ-ն 2023-ի հունիսից պարբերաբար իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը տեղի էր ունենում տնտեսական […]