«Լիվերպուլը» ընկերական հանդիպման ընթացքում 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Աթլետիկի» նկատմամբ։
Մերսիսայդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կոդի Գակպոն, ևս մեկ գոլ խփեց Մոհամեդ Սալահը։ Վերջինս, սակայն, չկարողացավ իրացնել նշանակված 11-մետրանոց հաշիվը։ Բասկյան թիմի կողմից գոլեր խփեցին Օյան Սանսետը և Մարոան Սանադին։
Թիմերն օրվա ընթացքում անցկացրին երկրորդ հանդիպումը։ Առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել էր 4:1 հաշվով։