🎥 Բարսելոնայում վնասել են Յամալի պատի նկարազարդումը՝ ավելացնելով Ձյունանուշի թզուկներ

Հուլիսին՝ Յամալի 18-ամյակի առիթով, հայտնվել էր որմնանկարչություն, որտեղ նա պատկերված էր Սուպերմենի կերպարով։ Նկարի հեղինակը փողոցային նկարիչ TVBoy-ն է։

Ըստ ElDesmarque-ի՝ Shredder կեղծանունով մեկ այլ նկարիչ որմնանկարչությանն ավելացրել է «Ձյունանուշի և յոթ թզուկների» կերպարներ։ Սա ակնարկ էր Յամալի հետ կապված վերջին սկանդալին, երբ նրան մեղադրել էին ծննդյան երեկույթի համար թզուկներ վարձելու մեջ։ Ի վերջո, որմնանկարչության հեղինակ TVBoy-ն ինքն է վերականգնել պատկերը։

Լամին Յամալը «Բարսելոնայի» սան է։ Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։ Հարձակվողը մասնակցել է 106 խաղի, խփել 25 գոլ և կատարել 34 գոլային փոխանցում։

Leave a Comment